-
01.02.2013|
00:01
Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։
-
25.01.2013|
00:33
Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։ Մի՛ խռովի՛ր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։
-
22.01.2013|
00:18
Լսեցե՛ք ինձ` ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։ Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։
-
18.01.2013|
12:14
Նայեցե՛ք հին ազգերին և տեսե՛ք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց, կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։
-
15.01.2013|
00:30
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
-
10.01.2013|
00:01
Համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։ Նա միառժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստության մասին։ Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։
-
25.12.2012|
00:05
Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և պարգևում ուրախություն, խնդություն ու երկար կյանք։ Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո և իր վախճանի օրը կօրհնվի։
-
21.12.2012|
00:31
Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։
-
18.12.2012|
00:20
Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։
-
14.12.2012|
00:22
Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։